ԱՄՆ-ում Զելենսկու մասին կոմիքս են թողարկել

Վլադիմիր Զելենսկի
Վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է Կարմիր խաչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ամերիկյան TidalWave Productions հրատարակչական ստուդիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին պատկերապատում է թողարկել։ Տեղեկությունը հրապարակվել է ստուդիայի կայքում։

«Հպարտությամբ հայտարարում ենք, որ քաղաքական շարժիչ ուժի ներկայացուցիչների մասին կոմիքսների հայտնի շարքը համալրվել է Վլադիմիր Զելենսկու կենսագրությամբ... Political Power: Volodymyr Zelenskyy-ն կթողարկվի մայիսի 18-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պատկերապատման վաճառքից ստացված գումարի մի մասը կփոխանցվի Կարմիր խաչին։
22 էջանոց կոմիքսը հասանելի կլինի ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով։
ԱՄՆ առաջին տիկինը «գաղտնի» այցելել է Ուկրաինա և հանդիպել Ելենա Զելենսկայային․ տեսանյութ