ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը սկսել է ռուսական ներքին ուղղություններով տոմսերի լայնածավալ վաճառք՝ մինչև 50% զեղչերով։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Կես գնով տոմս գնել կարելի է մայիսի 19-ից մինչև մայիսի 26-ը, և միայն այն տոմսերը, որոնք մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը մեկնման ամսաթվով թռիչքների համար են։
Հատուկ առաջարկը գործում է «Աերոֆլոտ», «Ռոսիա» և «Ավրորա» ավիաընկերությունների ուղիղ չվերթերի համար Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոյարսկի և երկրի այլ քաղաքների միջև։
Նշվում է, որ ակցիան վերաբերում է էկոնոմ դասի թռիչքներին և չի կարող համատեղվել այլ զեղչերի հետ։ Ավիատոմսերը կարելի է թողարկել ընկերության պաշտոնական կայքում, դրանց թիվը սահմանափակ է։