«Զվարթնոցում» արտակարգ իրավիճակ է. ահազանգ են ստացել, որ տարածքն ականապատված է

«Զվարթնոց» օդանավակայան
Օդանավակայանն ահազանգը ստացել է էլեկտրոնային փոստով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն անհայտ անձից ահազանգ է ստացել, որ տարածքն ականապատված է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ իրենք ահազանգը ստացել են «Զվարթնոց» օդանավակայանից ժամը 15։05-ին։
«Մեզ հայտնել են, որ տեղեկությունն իրենք ստացել են էլեկտրոնային փոստի միջոցով։ Ներկա պահին այնտեղ են մեկնել մեր մարտական հաշվարկները, ինժեներական ջոկատները, կինոլոգներն ու հոգեբանական խումբը»,– ասաց Կոստանյանը։
Ներկա պահին աշխատանքներ են տարվում։