Ուկրաինայի կենսալաբորատորիաներում գործունեություն է ծավալվել, որը խախտում Է ԿԹԶԿ-ն․ ՌԴ ԱԳՆ

Վտանգավոր և առանձնապես վտանգավոր պաթոգենների հետազոտություններն իրականացվել են ԱՄՆ ռազմական գերատեսչության բժշկական հետախուզության ազգային կենտրոնի շահերից ելնելով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ուկրաինայի տարածքում կենսալաբորատորիաներում ռազմակենսաբանական գործունեություն է իրականացվել, որը խախտում է մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիան (ԿԹԶԿ)։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը նյութեր է ստացել, որոնք վկայում են Ուկրաինայի տարածքում կենսալաբորատորիաներում գործունեության իրականացման մասին՝ Պենտագոնի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ ռազմական սպառնալիքի նվազեցման գործակալության աջակցությամբ»,-նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ վտանգավոր և առանձնապես վտանգավոր պաթոգենների հետազոտություններն իրականացվել են ԱՄՆ ռազմական գերատեսչության բժշկական հետախուզության ազգային կենտրոնի շահերից ելնելով: Նման ծրագրերի իրականացման գործում առանցքային դեր է խաղացել Կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիան՝ BSL3 կենսապաշտպան մակարդակով, Օդեսսայի Մեչնիկովի անվան գիտահետազոտական համալսարանի բազայի վրա: Դրանց իրականացմանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև այլ պրոֆիլային հետազոտական կենտրոններ։