Ծնողները պահանջում են ազատ արձակել զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին

Ծնողերը դժգոհ էին քննիչի վերաբերմունքից և կարճ ժամանակով փակեցին վարչության շենքին հարակից Բաբայան փողոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության դռները բացվեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների համար։
Նշենք, որ ավելի վաղ քննիչը չցանկացավ ծնողներին ընդունել և հայտարարեց, որ քննչական գործողություններ այս պահին նախատեսված չեն։ Ծնողները դժգոհ էին քննիչի վերաբերմունքից և կարճ ժամանակով փակեցին վարչությանը հարակից Բաբայան փողոցը։
Ներս մտած ծնողները պահանջում են անհապաղ ազատ արձակել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները
«Մենք բոլորս էլ Գարիկ ենք։ Մենք բազմաթիվ պահանջներ ունենք, բայց առաջին պահանջը Գարիկ Գալեյանին ազատ արձակելն է։ Եթե բոլորիս պետք է բռնեք, բռնե՛ք։ Զեզ մի ժամ ժամանակ, բաց չթողեցին՝ մենք ենք գնալու ոստիկանների հետևից »,- ասացին ծնողները։
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է՝ մայիսի 17-ին, ժամը 14:05-ի սահմաններում մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ ՔԿ հաղորդմամբ՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
1 / 5

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ

2 / 5

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ

3 / 5

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ

4 / 5

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ

5 / 5

Կարին Տոնոյան

Ըստ ՔԿ-ի, նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։