ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Մարդասիրական հարցերով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ–ի կոնտակտային խմբի նիստը կանցկացվի առաջիկա օրերին։ Այս մասին Վաշինգտոնում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Գոյություն ունի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի առաջարկած մարդասիրական հարցերով կոնտակտային խումբ, որում ընդգրկված են ՄԱԿ–ը, Թուրքիան, Ռուսաստանն ու Ուկրաինան։ Մենք առաջիկա օրերին նախատեսում ենք տեխնիկական մակարդակով նիստ անցկացնել», – հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 84-րդ օրը։