Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեղեկացվում է, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր:
Վարչապետի գլխավորությամբ վերջին Անվտանգության խորհրդի նիստը տեղի էր ունեցել փետրվարի 22-ին։