ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Որոշման համաձայն` Խզմալյանը ՌԴ–ում կլինի հունիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում` «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը մասնակցելու նպատակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։