Մոլդովայի նախկին նախագահին տուգանել են Գեորգիևյան ժապավենի համար

Իգոր Դոդոնի խոսքով՝ Գեորգիևյան ժապավենի արգելքը հակասում է Մոլդովայի Սահմանադրությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը Գևորգիևյան ժապավեն կրելու համար 470 դոլար տուգանք վճարելու արձանագրություն է ստացել, նա պատրաստվում է վիճարկել այդ որոշումը: Մոլդովայի նախկին նախագահը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Իշխանությունները ոստիկանությանը հանձնարարել են իմ անունով արձանագրություն կազմել մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշներով տոնակատարությանը մասնակցելու համար։ Երկրի ղեկավարության այս որոշումը ես կվիճարկեմ դատական բոլոր ատյաններում։ Այդ հակասահմանադրական օրենքն ի վերջո կչեղարկվի»,- գրել է Դոդոնը։

Նրա խոսքով՝ ժապավենի արգելքը ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, այլև խտրական է ու հակաժողովրդավարական, և հասարակությանը արհեստականորեն պառակտելու նպատակ է հետապնդում։
Գեորգիևյան ժապավեն կրելու արգելքը Լատվիային վատ լույսի ներքո է ներկայացնում. Զախարովա
Դոդոնը հրապարակել է նաև արձանագրության լուսանկարը։ Փաստաթղթում գրված է, որ խախտում կատարած անձը «կրել է «Սուրբ Գեորգիի» ժապավենը` հանրահայտ խորհրդանիշ ռազմական ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և քարոզչության ձևով գործողությունների կամ դրանց փառաբանման համատեքստում»:
Ովքեր մոռանում են պատմության դասերը, անխուսափելիորեն բախվում են նոր խնդիրների. ՌԴ դեսպան