ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը» եղել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկինում Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում։
«Հենց նա է Խաչատրյան եղբայրների «գժի թուղթը» հիմք ընդունել և ազատել բանակից։ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները հաշվառված են «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում»,- գրում է թերթը։
Ըստ կարգի՝ զինկոմիսարիատում պետք է ստուգվեն հոգեբանական խնդիրները, որպեսզի այդ հիմքով մարդն ազատվի ծառայությունից։
Թերթը գրում է, որ մի քանի օր է՝ իրենց չի հաջողվում Մելիքսեթ Պողոսյանի հետ կապվել։
Հիշեցնենք` Մելիքսեթ Պողոսյանը 2007-2017 թվականներին եղել է Գորիսի գլխավոր զինկոմը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։