ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել. ՊՆ-ն հերքում է

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:
Այս մասին հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Հիշեցնենք՝ նախորդ անգամ Ադրբջանը նմանատիպ ապատեղեկատվություն էր տարածել մայիսի 14-ին։