ՀԱՊԿ-ի մանդատը Ուկրաինայում կոլեկտիվ ուժերի կիրառում չի նախատեսում

ՀԱՊԿ ուժեր. Արխիվային լուսանկար
Գործակալության աղբյուրի խոսքով` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը գործում են բացառապես մանդատի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ-ի մանդատը Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում կազմակերպության կոլեկտիվ ուժերի կիրառման հնարավորություն չի նախատեսում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

«Դա մեր տարածքը չէ։ ՀԱՊԿ կանոններն այդ տարածքներում միջոցների կիրառում չեն նախատեսում։ Խաղաղապահ ուժերը գործում են միայն մանդատի շրջանակում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովին Ուկրաինայում հատուկ գործողություններին հավաքական ուժերի հնարավոր ներգրավման մասին հարց «չի դրվել և չի քննարկվել»։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովում համատեղ հայտարարություն են ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:
Զասն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքին