ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Գրոսմայստեր Արման Փաշիկյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականը նոր մարզչի ղեկավարությամբ հանդես կգա հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայում:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին անցկացվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու համաժողովը, և ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը։