Ոստիկանը կոտրել է քաղաքացու ձեռքը. Ամրամ Մակինյան

Վնասվածք ստացած քաղաքացին
Փաստաբանի խոսքով` տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց…»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։