ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում կլինի հունիսի սկզբին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Այցը կկայանա հունիսի սկզբին։ Վյաչեսլավ Վոլոդինը նախագահողի կարգավիճակով կմասնակցի նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել երեք տարի ժամկետով 2019 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ԽՎ նիստի ժամանակ։