«Շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Ղեկավարները մշտական կապի մեջ են: Չենք բացառում, որ անհրաժեշտություն առաջանալու դեպքում կարող է հանդիպում կազմակերպվել» - ասել է նա։
Ռուդենկոն հիշեցրել է, որ մայիսի 12-ին Դուշանբեում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտործնախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։