Ռուսաստանը 3-րդ համաշխարհային պատերազմ թույլ չի տա. Մեդվեդև

Մեդվեդևը նշել է, որ ժամանակակից, արդյունավետ սպառազինության զինանոցն այսօր սառեցնում է նրանց հավակնությունները, ովքեր իրենց և ուրիշների ձեռքերով պատրաստ են 3-րդ համաշխարհային սանձազերծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծում թույլ չի տա, բայց երկրի վրա հարձակման դեպքում գերհզոր պատասխան կտա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ժամանակակից, հուսալի, արդյունավետ սպառազինության զինանոցն այսօր էլ սառեցնում է նրանց հավակնությունները, ովքեր իրենց և այլոց ձեռքերով պատրաստ են Երրորդ համաշխարհային սանձազերծել։ Մենք նման իրավիճակ թույլ չենք տա։ Բայց հարկադրված ենք շարունակ հիշեցնել, որ մեր երկրի վրա հարձակման դեպքում ի վիճակի ենք անհապաղ և գերհզոր պատասխան տալ` հետ մղել ցանկացած ագրեսիա, որը սպառնում է մեր պետությանը»,- գրել է Մեդվեդևը տելեգրամյան ալիքում։

Այս համատեքստում նա ընդգծել է պատժամիջոցների պայմաններում գիտությանն աջակցելու անհրաժեշտությունը։
«Կավելացնենք ներմուծման փոխարինումը, հայրենական օրիգինալ մշակումներ կներդնենք, հեռանկարային մասնագետների կպատրաստենք։ Այդ աշխատանքին որպես պատվիրատուներ և կազմակերպիչներ պետք է միանան խոշոր պետական կորպորացիաներն ու մասնավոր ձեռնարկությունները»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Դրանից ոչ ոք չի շահի. ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի, եթե Ֆինլանդիան ու Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին
Նշենք, որ այսօր Սարովում նա այցելել է Ռուսական դաշնային միջուկային կենտրոնի Տեսական և Մաթեմատիկական ֆիզիկայի ինստիտուտ և խորհրդակցություն անցկացրել ֆիզիկայի և մաթեմատիկայի ազգային կենտրոնի զարգացման հեռանկարների վերաբերյալ:
ՏՄՖԻ-ի հիմնական խնդիրը նոր մաթեմատիկական մեթոդների և ծրագրերի մշակումն է, առաջին հերթին՝ ռուսական միջուկային զենքի համալիրի, ինչպես նաև այլ ոլորտների շահերից ելնելով: Առկա ծրագրային ապահովմամբ ինստիտուտի մաթեմատիկական բազան Ռուսաստանում ամենահզոր ինստիտուտներից մեկն է։