Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։