ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում անտառային հրդեհը նահանգի պատմության մեջ խոշորագույնն է դարձել այն բանից հետո, երբ վերջին հինգ շաբաթվա ընթացքում գրեթե 300 հազար ակր տարածք (ավելի քան 120 հազար հեկտար) է ընդգրկել։ Տեղեկությունը հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Նշվում է, որ խոսքը Հերմիթս-Պիկ/Կալֆ-Կանյոն հրդեհի մասին է, որը երեկվա դրությամբ 27 տոկոսով տեղայնացվել է:
Հեռուստաալիքն ավելացրել է, որ կրակի դեմ պայքարում են ավելի քան 2 հազար հրշեջներ, սակայն նրանց ջանքերին խանգարում է տեղանքի կտրուկ ռելիեֆի, բարձր ջերմաստիճանի ու ցածր խոնավության համադրությունը: