Մեկնարկել է ընդդիմադիր շարժման երթը. այն կանգ կառնի կառավարական ամառանոցների դիմաց

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կառավարության առանձնատների մոտ ասելիք ունեն, որ պետք է փոխանցեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ մեկնարկեց ընդդիմության երթը։ Ինչպես հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը, երթը կանցնի Բաղրամյան պողոտայով, Պռոշյան փողոցով ու կանգ կառնի կառավարական առանձնատներ տանող ճանապարհի հատվածում։
1 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

2 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

3 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

4 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

5 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

6 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

7 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

8 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

9 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

10 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

11 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

12 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

13 / 13

Ընդդիմության երթը (17.05.2022թ)

«Կանգ կառնենք կառավարական ամառանոցի դիմաց. այնտեղ ասելիք ունենք, կփոխանցենք, կվերադառնանք ու մեր հանրահավաքը կշարունակենք»,–ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
«Տղե՛րք, Նիկոլը ուզում է ձեզ գնի». Սաղաթելյանն ասաց` բոլոր ոստիկանները պարգևատրվել են