ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի -Sputnik. Դուշանբեում բացվել է իրանական Ababil-2 անօդաչուների արտադրության ձեռնարկությունը։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ բացման արարողությանը մասնակցել են Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բոկիրին:
Ձեռնարկությունը կառուցվել է «երկու երկրների պաշտպանական և ռազմական համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար»:
Բոկիրին Տաջիկստանում Ababil-2 գործարանի բացումը շրջադարձային է համարել երկու երկրների ռազմական համագործակցության համար:
«Ապագայում ականատես կլինենք Իրանի և Տաջիկստանի՝ պաշտպանության բոլոր մակարդակներում համագործակցությանը և սերտ կապերի առավել դինամիկ զարգացմանը»,- ասել է նա:
Նշենք, որ Իրանը անօդաչուներ է մշակում 1980-ական թվականներից։