Հատուկ գործողությունը խափանել է ՌԴ-ում վերահսկելի ռեժիմ սահմանելու Արևմուտքի ծրագրերը. ԱԽ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը. Արխիվային լուսանկար
Պատրուշևի խոսքով՝ Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող ռեժիմի հաստատման սցենարը մշակվել է Ուկրաինայում և այլ պետություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողությունը խափանել է Ռուսաստանում իր վերահսկողության տակ գտնվող ռեժիմ հաստատելու վերաբերյալ Արևմուտքի ծրագրերը: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդի նիստում։
«Արևմուտքը ձգտում է պայմաններ ստեղծել Ռուսաստանում արևմտամետների վերահսկողության տակ գտնվող ռեժիմի հաստատման համար, ինչպես դա արդեն արվել է Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ Հատուկ ռազմական գործողությունը խափանել է այդ մտահղացումները», - ասել է Պատրուշևը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 83-րդ օրը։