Հայտնի է, թե երբ տեղի կունենա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

«Պատերազմը դեմքերով» լուսանկարների ցուցահանդես հայ-ռուսական բարեկամության թանգարանում (15 ապրիլի, 2022թ)․ Աբովյան. Արխիվային լուսանկար
Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Մինչ այդ` մայիսի 18-ին, տոնվելու է Թանգարանների միջազգային օրը, որի միջոցառումները կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:
«Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: