Դրանից ոչ ոք չի շահի. ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի, եթե Ֆինլանդիան ու Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ–ի կենտրոնակայանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Եթե Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնան, Մոսկվան ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել։ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Երբ Մոսկվայում ավարտվի այս քայլի վերլուծության փուլը` Եվրոպայում ու Եվրոպայի հյուսիսում ուժերի և միջոցների ընդհանուր կոնֆիգուրացիայի տեսանկյունից ստիպված կլինենք, այսպես կոչված՝ կոմպենսացնող միջոցներ ձեռնարկել։ Եվ դրանից ոչ ոք չի շահի»,- ասել է Ռյաբկովը։

Հիշեցնենք` Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկություն են հայտնել։
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը ավելի մեծ անվտանգություն չի բերի Եվրոպային, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Միաժամանակ նա Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Թուրքիան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողան