«Ազովստալում» մեկ օրվա ընթացքում զենքերը վայր են դրել և գերի հանձնվել 265 զինյալներ. ՌԴ ՊՆ

Նախօրեին ուկրաինական զորքը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերով գնդակոծել է Խերսոնի բնակելի թաղամասերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայյիսի – Sputnik. Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ազգայնական ստորաբաժանման զինյալներն ու ուկրաինացի զինծառայողները սկսել են գերի հանձնվել, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Երեկ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ազգայնական ստորաբաժանման զինյալներն ու ուկրաինացի զինծառայողները սկսել են գերի հանձնվել։ Անցած մեկ օրվա ընթացքում զենքերը վայր են դրել ու գերի հանձնվել 265, այդ թվում՝ 51 ծանր վիրավորում ստացած զինյալ։ Բուժօգնության կարիք ունեցողները բուժման նպատակով տեղափոխվել են ԴԺՀ–ի Նովոազովսկ քաղաքի հիվանդանոց», – ասել է գեներալը։
«Ազովստալում» մեկ օրվա ընթացքում զենքերը վայր են դրել և գերի հանձնվել 265 զինյալներ
Կոնաշենկովը տեղեկացրել է, որ ՌԴ ՕՏՈւ–ն բարձր ճշգրտության հրթիռներով Խարկովի մարզում երկաթուղային էլեկտրաենթակայան է ոչնչացրել։
«Հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 470 ազգայնական, շարքից հանվել ռազմական տեխնիկայի 68 միավոր։ Բացի այդ, Խարկովի մարզի Մերեֆա երկաթուղային կայարանի շրջանում ոչնչացվել է քարշային էլեկտրաենթակայան, որն ԱՄՆ–ից և արևմտյան երկրներից սպառազինության և ռազմական տեխնիկայի առաքում էր ապահովում դեպի Դոնբաս», – հայտարարել է նա։
Բացի այդ, խոցվել են կառավարման երկու կետեր և կապի հանգույց, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 28 շրջան, հրթիռահրետանային սպառազինության և ռազմամթերքի 2 պահեստ` ԴԺՀ–ի Ուգլեդար և Կոնստանտինովկա բնակավայրերի շրջանում։
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կառավարման վեց կետ, Ուկրաինայի ԶՈւ կենդանի ուժի և ռազմատեխնիկայի կենտրոնացման 224 վայր, կրակային դիրքերում 12 հրետանային և ականանետային մարտկոցներ, «Գրադ» ԲՄ-21 ՀԿՌՀ 4 մարտկոց և օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն երկու կայան», – հայտնել է Կոնաշենկովը։
Բացի այդ, գեներալի խոսքով, ՌԴ ռազմական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական զորքի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման 93 վայր, ինչպես նաև կառավարման 9 կետ և ռազմամթերքի 3 պահեստ։
«Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական 23 անօդաչու է ոչնչացվել», – ասել է Կոնաշենկովը։
«Ազովստալում» մեկ օրվա ընթացքում զենքերը վայր են դրել և գերի հանձնվել 265 զինյալներ
Նա նշել է, որ անօդաչուները խոցվել են Խարկովի մարզի Պիտոմնիկ, Իզյում, Սնեժկովկա, Օլխովատկա, Դեմենտիևկա, Ռուսկայա Լոզովայա, Բոլշիե Պռոխոդի և Պետրովսկոյե բնակավայրերի երկնքում, ինչպես նաև ԴԺՀ–ի Ստարոմիխայլովկա, Նովոտամարովկա, Նովոտրոիցկոյե, Նևելսկոյե, Սվերդլովո, Ավդեևկա և Վլադիմիրովկա բնակավայրերի երկնքում։
«Խերսոնի մարզի Չեռնոբաևկա ավանում որսացել են «Սմերչ»–ի 8 ռեակտիվ արկ», – հավելել է գեներալը։
Նա հայտնել է նաև, որ ուկրաինական զորքը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերով գնդակոծել է Խերսոնի բնակելի թաղամասերը։
«Երեկ ժամը 10.00-11.00–ն ուկրաինացի ազգայնականները «Սմերչ» ՀԿՌՀ–ից հարվածներ են հասցրել Խերսոն քաղաքի բնակելի թաղամասերին։ Ռուսական ՀՕՊ միջոցներով որսացել են ուկրաինական ռեակտիվ բոլոր 10 արկերը», – ասել է գեներալը։
Նա ընդգծել է, որ Խերսոնում ռուսական զորքեր չկան։
«Ազովստալում» մեկ օրվա ընթացքում զենքերը վայր են դրել և գերի հանձնվել 265 զինյալներ
«Այդ մասին կիևյան ռեժիմը քաջատեղյակ է։ Հարվածը միտումնաբար է հասցվել Խերսոնի խաղաղ բնակչությանը` ի պատասխան ՌԴ–ին սատարելու», – պարզաբանել է Կոնաշենկովը։
Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 168 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 912 անօդաչու, 309 ԶՀՀ, 3134 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 385 կայանք, դաշտային հրետանու 1 542 զենք և ականանետ, ինչպես նաև 2 983 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 83-րդ օրը։