Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչներ են մշակվել. Պուտին

ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինան խախտել է կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Կենսալաբորատորիաներին հակազդելու հարցը լուրջ ուշադրություն է պահանջում։ ՀԱՊԿ գագաթնաժողովին նման կարծիք հայտնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` Պենտագոնը տարածաշրջանում ստեղծել է տասնյակ մասնագիտացված լաբորատորիաներ ու կենտրոններ, որոնց հիմնական խնդիրն է կենսաբանական նյութի հավաքումն ու վիրուսների, վտանգավոր հիվանդությունների տարածման առանձնահատկություններն ուսումնասիրելը:
Արևմուտքի պատժամիջոցային մոլուցքը հղի է բարդագույն հետևանքներով. Պուտին
ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ սահմանների անմիջական մերձակայքում կենսաբանական զենքի բաղադրիչներ են ստեղծվել՝ խախտելով կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիան:
«Մենք մշակել ենք հետխորհրդային տարածքում համաճարակաբանական իրավիճակի ապակայունացման հնարավոր մեխանիզմներն ու մեթոդիկան։ Հույս ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում մասնագիտացված խորհրդի շուտափույթ կյանքի կոչմանը»,–ասել է Պուտինը։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը մարտի 31-ին հայտարարել էր, որ Կիևում հինգ լաբորատորիաներ աշխատանքներ են տարել սիբիրյան խոցի, տուլարեմիայի, բրուցելոզի, խոլերայի, լեպտոսպիրոզի, խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցիչների հետ։ Նրա խոսքով՝ արդեն հաստատված փաստեր կան, որ այդ լաբորատորիաներն աշխատանքները կատարել են Պենտագոնի պատվերով։
Ուկրաինան պատրաստվում էր ԱԹՍ–ներ կիրառել, որոնք մահացու վտանգավոր նյութեր էին տարածելու