ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մարիուպոլում ուկրաինացի զինվորականների 10 հոգուց բաղկացած խումբը դուրս է եկել «Ազովստալից»։ Ականատեսները հայտնում են, որ զինվորականների ձեռքում սպիտակ դրոշներ են եղել։
««Մեր» թունելից դուրս են եկել առաջին 10 զինվորականները՝ սպիտակ դրոշներով»,- գրում է «Վոստոկ» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին։
Խոդակովսկին մասնակցում է «Ազովի» զինյալների ելքերի արգելափակման գործին։ Գործողության նպատակը հակառակորդին հիմնական արտադրամասերի գոտում տեղայնացնելն է, որոնց ուղղությամբ ավիացիան հարվածներ է հասցնում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 81-րդ օրը։