Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահը պարզաբանել է, թե ինչու է իր երկրի դիրքորոշումն այդպիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճեպազրույցի ժամանակ, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Մենք չենք կարող «այո» ասել։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա այն վայրը, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Մենք չենք կարող «այո» ասել, թող չնեղանան»,–ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին:
ՌԴ–ն Շվեդիային և Ֆինլանդիային է փոխանցել իր դիրքորոշումը ՆԱՏՕ–ին անդամակցելու վերաբերյալ
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում: