Լուսնի խավարումն այս տարի «Արյունոտ գերլուսին» էր կոչվում. լուսանկարներ

Sputnik
1 / 12

Լիալուսինը բարձրավոլտ սյուների վերևում (Կարակաս)

2 / 12

«Արյունոտ գերլուսինը» Կանզաս Սիթիում՝ Ազատության աշտարակի մոտ

3 / 12

Ականատեսները նկարահանում են բնության հազվադեպ երևույթը։

4 / 12

Լուսնի խավարումը Թաունուսի լեռներում (Ֆրանկֆուրտ, Գերմանիա)

5 / 12

«Արյունոտ գերլուսինը» Կանզասում

6 / 12

«Արյունոտ գերլուսինը» Թեմփլ-Սիթիում, Կալիֆոռնիա

7 / 12

Լուսնի լիակատար խավարումն աստղադիտակով դիտելն այլ հաճույք է։

8 / 12

6 լուսանկարներում ցուցադրված են լուսնի խավարման տարբեր փուլերը։

9 / 12

«Արյունոտ գերլուսինը» Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ

10 / 12

«Արյունոտ գերլուսինը» Իրվինդեյլում (Կալիֆոռնիա)

11 / 12

Աստղագետները պաշտում են այսպիսի տեսարաններ լուսանկարելը։

12 / 12

Հեծանվորդը «Արյունոտ գերլուսնի» ֆոնին Իրվինդեյլում (Կալիֆոռնիա)

Լուսինը լիակատար խավարման ժամանակ երկնքում երևում է կարմիր սկավառակի տեսքով, այդ պատճառով կոչվում է «Արյունոտ լուսին»։ Բայց այս տարի այն առավելագույն չափով մոտեցել է Երկրին, ինչի պատճառով ավելի մեծ է թվում, քան սովորաբար, ու հենց դրա համար էլ ստացել է «Արյունոտ գերլուսին» անվանումը։
Աստղագետները և մյուս բոլոր ցանկացողները անցած գիշեր վայելել են հենց այդ արտասովոր տեսարանը՝ երկնքում «արյունոտ» գերլուսին էր հայտնվել:
Երկուշաբթի օրը՝ ժամը 03:30-ից քիչ անց մեր մոլորակը մի քանի րոպեով գտնվում էր Արեգակի և Լուսնի միջև։
Եվրոպայում խավարումը համեմատաբար կարճ է տևել, բայց Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների որոշ շրջաններում պատկերը տպավորիչ է եղել։