Շվեդիայի պատվիրակությունը շուտով ՆԱՏՕ-ի հայտը քննարկելու համար Անկարա կմեկնի

ՆԱՏՕ. Արխիվային լուսանկար
Պատվիրակությունը պետք է հարթի Անկարային անհանգստացնող հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Շվեդիայի պատվիրակությունը շուտով կմեկնի Անկարա՝ ՆԱՏՕ-ին իր անդամակցելու հայտը քննարկելու համար: Տեղեկությունը հայտնում է Hurriyet թերթը՝ հղում անելով Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան հետևում է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին ու առայժմ դրական չի վերաբերում դրան: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պատրաստ են Թուրքիայի հետ քննարկել Անկարային անհանգստացնող հարցերը:
«Պատվիրակությունը շուտով Անկարա կմեկնի ՆԱՏՕ-ին ներկայացված հայտը քննարկելու համար»,- ասել է նա:

Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել Ֆինլանդիային ու Շվեդիային իրենց շարքում ու կապահովի նրանց արագ անդամակցության հնարավորությունը: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այդ երկրներն ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա «ամիսներին ու շաբաթներին»: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն կողջուներ այդ երկրների անդամակցությունը դաշինքին:

Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա շեշտել է, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում:
ՌԴ-ն չի ուզում, որ ՆԱՏՕ-ն ներգրավվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ․ Պենտագոն