Renault խմբի ռուսական ակտիվները պետական սեփականություն են դառնում

«ԱվտոՎԱԶ». Արխիվային լուսանկար
«ԱվտոՎԱԶ»-ի մասնաբաժինն անցնում է «ՆԱՄԻ» ռուսական պետական կազմակերպությանը, «Ռենո Ռոսիա» գործարանը՝ Մոսկվային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Ֆրանսիական Renault ավտոմոբիլային խմբի ռուսական ակտիվները պետական սեփականություն են դառնում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը։

«Renault ավտոմոբիլային խմբի ռուսական ակտիվները դառնում են պետական սեփականություն։ «ԱվտոՎԱԶ»-ի մասնաբաժինն անցնում է «ՆԱՄԻ» կազմակերպությանը, «Ռենո Ռոսիա» գործարանը՝ Մոսկվա քաղաքին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ «ԱվտոՎԱԶ»-ը կշարունակի Տոլյատիի ու Իժևսկի գործարաններում արտադրել Lada ավտոմեքենաների ամբողջ շարքը։
«ԱվտոՎԱԶ»-ը կիրականացնի նաև Renault ավտոմեքենաների սպասարկումը ռուսական շուկայում: