ՌԴ–ն Շվեդիային և Ֆինլանդիային է փոխանցել իր դիրքորոշումը ՆԱՏՕ–ին անդամակցելու վերաբերյալ

Ավելի վաղ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները ցանկություն էին հայտնել միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Շվեդիային և Ֆինլանդիային փոխանցել է իր դիրքորոշումը այդ երկրների՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպվել է, և այն ոչ միայն հաղորդվել է այդ երկրներին, այլև արդեն հրապարակվել է», - ասել է Զախարովան «Россия 24»-ի եթերում։
Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել Ֆինլանդիային ու Շվեդիային իրենց շարքերում ու կապահովի նրանց արագ անդամակցության հնարավորությունը: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այդ երկրներն ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա «ամիսներին ու շաբաթներին»: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն կողջուներ այդ երկրների անդամակցությունը դաշինքին:
Ժոզեպ Բորելը ողջունել է ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մտադրությունը
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում: