Պուտինը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նախագահի աշխատանքային ժամանակացույցի որոշ մանրամասներ է հրապարակել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների հետ, որոնք ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպումները նախատեսվում են արդեն օրվա երկրորդ կեսին։ Մի շարք հանդիպումներ կանցկացվեն», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Բացի այդ, Պեսկովի խոսքով, այսօր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Նախագահի ժամանակացույցում նաև միջազգային հեռախոսազրույց կա։ Իսկ շաբաթ օրը Ռուսաստանի առաջնորդը պատրաստվում է միջազգային հեռախոսային շփումներ անցկացնել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Քննարկումների արդյունքում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի ասուլիսը: