Նիկոլ Փաշինյանը հասել է Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա
Փաշինյանը Մոսկվայում պետք է մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
Մայիսի 12–ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում և նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:
Նշենք, որ Հայաստանը ներկա պահին նախագահում է ՀԱՊԿ-ում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ՌԴ է մեկնել ապրիլի 19–ին` պաշտոնական այցով։ Նույն օրը նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ հաջորդ օրը` ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: