ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխան այցով Թեհրան կմեկնի: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Մենք պատրաստ ենք համապատասխան ժամկետներում Թեհրանում ընդունել Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին։ Մենք նաև շահագրգռված ենք Թեհրանում անցկացնել «Աստանայի ձևաչափով» երկրների ղեկավարների գագաթնաժողով», — ասել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ այս տարվա հունվարի 19-20-ը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը Մոսկվա շրջադարձային է դարձել երկու երկրների հարաբերություններում:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների իրականացման նպատակով տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ պատվիրակությունների այցեր են տեղի ունեցել: