ՀԱՊԿ առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել

ՀԱՊԿ առաջնորդները
ՀԱՊԿ առաջնորդներին մտահոգում է հակամարտությունների լուծման համար ուժ կիրառելու սպառնալիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: Ներկայացնում ենք գլխավոր դրույթները.
Բավարարված ենք գլոբալ և տարածաշրջանային օրակարգերի հիմնական կետերի շուրջ մեր արտաքին քաղաքական համակարգման մակարդակով։
Աֆղանստանում և ՀԱՊԿ այլ արտաքին սահմաններում իրավիճակը մտահոգիչ է. սահմանների անվտանգությունը ապահովելու պատրաստակամություն ենք հայտնում։
Լրջորեն մտահոգված ենք ճգնաժամերին ուժային միջամտության միտումներով, հակամարտությունների լուծման համար ուժի կիրառման սպառնալիքով՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ։
Մտահոգված ենք միջազգային իրավունքի ընտրովի կիրառմամբ, երբ հաշվի չեն առնվում ինքնիշխան երկրների օրինական շահերը, միջամտում են նրանց ներքին գործերին, միակողմանի պատժամիջոցներ են կիրառվում, երկակի ստանդարտներ, ատելություն և անհանդուրժողականություն է դրսևորվում։
Ընդգծում ենք տարածաշրջանում լարվածության նվազեցման կարևորությունը և հաստատում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցություն հաստատելու պատրաստակամությունը։
Վճռականորեն դատապարտում ենք պատմական իրադարձությունները կեղծելու ցանկացած փորձ, որը կապված է նացիստական ագրեսիային հակազդելու գործում մեր ներդրման հետ։ Լուրջ մտահոգություն ենք հայտնում նացիզմի դեմ հաղթանակի հետ ասոցացվող խորհրդանշանն արգելելու փորձերի առնչությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկա պահին նախագահում է ՀԱՊԿ-ում։
ՀԱՊԿ առաջնորդները ռազմական համագործակցության մասին հայտարարություն կընդունեն. Պուտին
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
Փաշինյանը կոչ է արել համադրել ՀԱՊԿ երկրների մոտեցումները միջազգային հարթակներում