ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ԵՄ արտգործնախարարները համաձայնության են եկել Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրոյի ռազմական օգնության հատկացնելու շուրջ։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ամփոփելով նախարարների հանդիպումը։
«Նախարարները համաձայնեցրել են լրացուցիչ 500 մլն դոլար հատկացնել Ուկրաինային։ Այսպիսով` ռազմական օգնության ընդհանուր գումարը կկազմի երկու միլիարդ»,–ասել է նա։
Բորելի խոսքով՝ համաեվրոպական հիմնադրամի շրջանակներում հատկացված միջոցները միայն «այսբերգի գագաթն են»։ Բորելը վստահեցրել է, թե իրականում օգնությունը, որն Ուկրաինային ցուցաբերում են եվրոպական պետությունները` երկկողմ համաձայնությամբ, շատ ավելի մեծ է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 82-րդ օրը։