Բռնության են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները. Երևանի փոխքաղաքապետ

Շտապօգնության ավտոմեքենա
Նախնական տեղեկություններով՝ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախնական տեղեկություններով՝ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկը և վարորդը։

Սիմոնյանը վստահեցրել է` հետևողական են լինելու, որ դեպքն արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: