Ընկել ու պատռել է. ամերիկացի զբոսաշրջիկը Հռոմում արժեքավոր կտավ է վնասել

Թանգարանը կնոջը ոչ մի պահանջ չի ներկայացրել։ Զբոսաշրջիկն ասել է, որ իրեն վատ է զգացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հռոմի Բորգեզե պատկերասրահում միջադեպ է տեղի ունեցել, որը քիչ էր մնում մարդկությանը զրկեր բարոկկո դարաշրջանի իտալացի հայտնի նկարիչ Գվիդո Ռենիի կտավից, հայտնում է kp.ru-ն:
Ամերիկացի տարեց զբոսաշրջիկը, որը դիտում էր «Գվիդո Ռենին և Հռոմը. բնություն ու նվիրվածություն» ցուցահանդեսը, սայթաքել ու ընկել է: Հենց Ռենի «Սուրբ Ֆրանցիսկոսի ստիգմատիզացումը» նկարի վրա, որը թվագրված է 1610 թվականով։
Կտավը պատռվել է. թանգարանի աշխատակիցներն ավելի ուշ ոստիկանությանը հայտնել են, որ «կտավի ստորին մասում մոտ 5 սմ երկարությամբ փոքր մակերեսային պատռվածք կա»: Թանգարանը կնոջը ոչ մի պահանջ չի ներկայացրել։ Զբոսաշրջիկն ասել է, որ իրեն վատ է զգացել։