ՌԴ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ անդամների հետ փոխգործակցության զարգացումը. ՌԴ ԱԳՆ

Այսօր լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 30-ամյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ փոխգործակցության սերտացումն ու զարգացումը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Մայիսի 15-ին լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 30-ամյակը։
«ՀԱՊԿ անդամ երկրների հետ հետագա մերձեցումը և համապարփակ համագործակցության զարգացումը Ռուսաստանի Դաշնության կողմից համարվում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն»,- նշված է հայտարարության մեջ։
Այս առիթով շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: