Կիևը խոստացել է միջանցք տրամադրել ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ անցնելու համար

Ուկրաինայի ռազմական իշխանությունները զգուշացնում են, որ «անվտանգության իրավիճակի փոփոխման դեպքում միջանցքը կփակվի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի -Sputnik. Ուկրաինայի իշխանությունը ի դեմս Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի, հայտնել է, որ կիրակի օրը միջանցք կբացվի այն մարդկանց համար, որոնք ուզում են Զապորոժիեից Կիևի կողմից չվերահսկվող տարածք անցնել:
«Այսօր ժամը 10.00-ից մինչև 14.00-ը (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ) «կանաչ միջանցք» է բացվելու այն քաղաքացիների համար, որոնք ուզում են Զապորոժյեից Կամենսկոյե բնակավայրի տարածքով չվերահսկվող տարածք դուրս գան։ Անվտանգության իրադրության փոփոխման դեպքում միջանցքը կփակվի»,-նշված է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի Telegram-ալիքում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 81-րդ օրը։