Հյուսիսային Կորեայում մեկ օրում «անծանոթ տենդի» մոտ 300 000 դեպք է գրանցվել

«Երկաթե վարագույրը» չօգնեց. կորոնավիրուսային համավարակն ակտիվ տարածվում է Հյուսիսային Կորեայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հյուսիսային Կորեայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 296 հազար նոր դեպք, որոնք ուղեկցվել են բարձր ջերմությամբ։ Հիվանդներից 15–ը մահացել է։ Երկրում ընդհանուր առմամբ հիվանդացել է ավելի քան 820 հազար մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Կյուսիսային Կորեան համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնել էր երկրում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման մասին։ CTC-ի տվյալներով՝ ապրիլի վերջից երկրում սկսել է տարածվել «անծանոթ տենդ»։ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների մի շարք հաղորդումներից կարելի է եզրակացնել, որ երկրում ակտիվ տարածվում է կորոնավիրուսը, սակայն, թե կոնկրետ քանի մարդ կարող է հիվանդ լինել COVID-19-ով, չի նշվում։
Հայտնի է, որ մինչ օրս «անծանոթ տենդից» մահացել է 42 մարդ, որոնցից առնվազն մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն BA.2 շտամը:
Երկրում հակահամաճարակային արտակարգ իրավիճակ է հայտարարվել վարակի տարածումը կանխելու համար։
Մայիսի 12-ին երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը հրահանգել է բոլոր շրջաններում և քաղաքներում լոքդաուն հայտարարել և կանխել վիրուսի տարածման բոլոր ուղիները։