Երեկ գրանցված երկրաշարժի հետցնցումների քանակը 30 է. ԱԻՆ

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում 3 բալ ուժգնությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով 4.5 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ։
Մայիսի 15-ի, ժամը 08։00-ի դրությամբ հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում 3 բալ ուժգնությամբ: