ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. «Բրյուգեն» Բելգիայի առաջնության փլեյ-օֆֆի 5-րդ տուրում հաղթել է «Անտվերպենին» ու չեմպիոն դարձել:
Անտվերպենում կայացած հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Հաղթողներից աչքի ընկան Հանս Վանակենը (49-րդ րոպե), Ջեկ Հենդրին (64) ու Սարգիս Ադամյանը (66): Տանտերերի միակ գոլը խփել է Միխայել Ֆրեյը (19):
Արևմտյան Ֆլանդրիայի համանուն քաղաքի ակումբի համար այս տիտղոսը դարձավ 18-րդը պատմության մեջ: «Բրյուգեից» շատ Բելգիայի առաջնությունում հաղթել է միայն «Անդերլեխտը» (34 մրցանակ):