ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ՝ Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը, Արամայիս Ավետիսյանին 2022 թվականի մայիսի 12-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասվում է փաստաթղթում:
Նշենք, որ Արամայիս Ավետիսյանը ՀԱԿ վարչության անդամ է և «Քաղաքական երկխոսություն» ՀԿ համահիմնադիր։
Հիշեցնենք, որ նույն օրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է նախագահի խորհրդական: