Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից

Բացի Ադրբեջանից, հեռացվել են ևս հինգ երկրների՝ Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից, տեղեկացնում է eurovision-contest.ru-ն։
Որոշման մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։
Բացի Ադրբեջանից, մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ հեռացվել են ևս հինգ երկրների՝ Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիները:
Նրանց մեղադրում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու մեջ։
Հիշեցնենք՝ Թուրինում անցկացված «Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթում առաջին տեղը գրավել է Ուկրաինան (Kalush Orchestra խումբը), որը ստացել է 631 միավոր, երկրորդը` Միացյալ Թագավորությունը (466 միավոր), երրորդը՝ Իսպանիան (459 միավոր)։