Ոչնչացվել է ուկրաինական 28 հենակետ և զորքերի կենտրոնացման 33 շրջան. ՌԴ ՊՆ

Իգոր Կոնաշենկով
Հատուկ գործողության ամբողջ ընթացքում ՌԴ զինվորականները ոչնչացրել են 165 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 864 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական 28 հենակետ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 33 շրջան:
«Հարվածների հետևանքով ոչնչացվել է շուրջ 90 ազգայնական, շարքից հանվել է 18 միավոր ռազմական տեխնիկա»,- ասել է նա:
Բացի այդ, օրվա ընթացքում ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են ուկրաինական 6 ԱԹՍ, այդ թվում մեկը՝ Զմեինի կղզու երկնքում, ինչպես նաև մեկ «Տոչկա-Ու» հրթիռ և «Սմերչ» ՀԿՌՀ-ի 3 արկ:
Կոնաշենկովի խոսքով՝ հատուկ գործողության ամբողջ ընթացքում ՌԴ զինվորականները ոչնչացրել են 165 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 864 անօդաչու թռչող սարք, 304 զենիթահրթիռային համալիր, 3067 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ: Բացի այդ, Ուկրաինան կորցրել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 372 կայանք, դաշտային հրետանու 1514 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2913 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 80-րդ օրը։