Թուրինում ցույց է անցկացվել ի պաշտպանություն Դոնբասի

Թուրին
Ցուցարարները ծածանել են Իտալիայի և Ռուսաստանի դրոշները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երեկ երեկոյան իտալական Թուրինում Դոնբասին աջակցող միջոցառում է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Torino Oggi-ն։
Կազմակերպիչները հայտարարել են, որ կենտրոնական հրապարակում հրավիրված հանրահավաքի նպատակը Կիևի ռեժիմի կողմից մայդանից հետո բարբարոսաբար ճնշվող ռուսալեզու փոքրամասնությանն աջակցելն է:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ միջոցառմանը մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։ Նրանք ցույցի են դուրս եկել Z խորհրդանշանը պատկերող ցուցանակներով, ծածանել են Իտալիայի ու Ռուսաստանի դրոշները և ՆԱՏՕ-ի դեմ կարգախոսներ հնչեցրել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 80-րդ օրը։