Կարձագանքենք մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո. ՌԴ ԱԳՆ–ն` Ֆինլանդիայի ու Շվեդիայի մասին

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխղեկավարի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը չի կարող առանց քաղաքական արձագանքի մնալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Եթե Ֆինլանդիան ու Շվեդիան դառնան ՆԱՏՕ–ի անդամ, Ռուսաստանի արձագանքի մասին որոշումը հույզերի հիման վրա չի ընդունվի: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հասկանալի է, որ այդ փոփոխությունը չի կարող առանց քաղաքական արձագանքի մնալ, ինչպես նաև առանց ուժերի նոր դասավորության հետևանքների շատ մանրակրկիտ վերլուծության, այն դասավորության, որը կարող է ձևավորվել դաշինքի հերթական ընդլայնման արդյունքում: Պարզ է, որ որոշումը չի ընդունվի զգացմունքների հիման վրա, դա կլինի այն բոլոր գործոնների մանրակրկիտ և հստակ վերլուծություն, որոնք ազդում են այս տարածաշրջանում անվտանգության ոլորտի իրավիճակի վրա»,- ասել է Գրուշկոն:

Արտաքին քաղաքական գերատեսչության փոխղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը թշնամական մտադրություններ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի նկատմամբ:
«Այս ամենը տեղավորվում է թշնամու տխրահռչակ փնտրտուքի մեջ, որը գործնական, քաղաքական-ռազմական իմաստով արտահայտվում է Ռուսաստանին դեմոնիզացնելով, թշնամական մտադրություններ վերագրելով այն պետությունների նկատմամբ, որոնց հանդեպ նման մտադրությունների համար պարզապես անհնար է կասկածել»,-ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը համատեղ հայտարարություն էին տարածել` նշելով, որ երկիրը պետք է անհապաղ հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ֆինլանդիան ու Շվեդիան ծրագրում են Հյուսիսատլանտյան դաշինքին հայտ ներկայացնել մայիսի 16-ին:
Մեդվեդևը զգուշացրել է` ինչ կլինի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնան