Հնարավոր է` Քիմ Քարդաշյանն առաջիկայում երեխա պարգևի իր նոր սիրեցյալին

Քիմ Քարդաշյան
Աստղային զույգի սիրավեպն աստիճանաբար թափ է հավաքում. ասեկոսեներն ակտիվացան, երբ Քարդաշյանն ու Դևիդսոնը միասին հայտնվեցին Met Gala–ի ուղեգորգին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Չի բացառվում, որ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջիկայում երեխա պարգևի իր նոր սիրեցյալին` կատակերգու դերասան Փիթ Դևիդսոնին։
Hollywood Life-ը, հղում անելով քաջատեղյակ աղբյուրին, հայտնում է` նման խոսակցության առիթ է դարձել այն փաստը, որ Քարդաշյանն ու Դևիդսոնը միասին են ներկայացել ամերիկյան նորաձևության ամենասպասված իրադարձությանը՝ Met Gala-ին։
Մինչ այդ դերասանի մայրը՝ Էմի Դևիդսոնը, չէր թաքցրել, որ կցանկանար` Քիմն իր որդուն երեխա պարգևի։
Նրա խոսքով` այդ ցանկությունն առաջացել է հատկապես այն բանից հետո, երբ Փիթը սկսել է շատ ժամանակ անցկացնել Քիմի երեխաների հետ և նույնիսկ կարողացել է մտերմանալ նրա դստեր` Նորթի հետ։
«Քիմը չի բացառում կրկին մայրանալու հավանականությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա այդ երեխային չի ծննդաբերի։ Ըստ երևույթին, զույգը կդիմի փոխնակ մոր օգնությանը», - ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ունի չորս երեխա՝ 9-ամյա Նորթը, 6-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն և 3-ամյա Փսալմը։ Բոլորը Քիմի երրորդ ամուսնուց են՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթից, որից Քարդաշյանը բաժանվեց 2022 թվականին։ Վերջին երկու երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
«Շատ գեղեցիկ զույգ». Քիմ Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ նոր լուսանկար է հրապարակել